-
Երևանում 83 տարեկանում վախճանվել է հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը։
-
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումը 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություների անունից հայտարարում է, որ սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների:
-
Օգոստոսի վերջին սահմանադրական բարեփոխումների քննարկման համար վերստին նախագահականում էին մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ՝ թե իշխանական, թե ոչիշխանական դաշտից: Փաստի գնահատականը լրատվամիջոցներում հակասական էր՝ ՀՀ նախագահի հրավերն ընդունած քաղաքական ուժերին անվանում էին և կառուցողական, և «հաճախորդ»:
-
-
Արդեն Եվրոպան խեղդվում է փախստականների, ներգաղթյալների հոսքից: Նրանց մեծ մասը մահմեդականներ են ու եվրոպական քաղաքներում դարավոր ճարտարապետական կոթողների, միջնադարյան աշտարակների կողքին վեր են հառնում մուսուլմանական կիսալուսնով մզկիթներն ու մինարեթները:
-
Աշնան առաջին օրը «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կվերսկսի իր պայքարը: Ճիշտ կլինի ասել` էլեկտրաԷներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Հանդիպման վայրը Բաղրամյանն է, ավելի ստույգ` «Սիրահարների այգին»:
-
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 31-ին անցկացվել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ:
-
Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (European Democrat Student -EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից:
-
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
-
Թուրքիան հայտարարեց 2012-ին սկսված խաղաղ գործընթացի ավարտի մասին, որի նպատակը Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբների հետ կոնֆլիկտի խաղաղ լուծման որոնումն է: